ԱՄՆ-ը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրել է Ռուսաստանի «ամենամեծ թշնամու» կարգավիճակը, ըստ «Լևադա-Կենտրոնի» մայիսին անցկացրած հարցման։
Հետազոտության համաձայն՝ 40%-ը Ամերիկան նշել է որպես «ամենավտանգավոր» պետություն Ռուսաստանի համար, սակայն այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 36 տոկոսային կետով։
Ռուսաստանցիների կարծիքով, ոչ բարեկամական երկիր է դարձել Գերմանիան, եվրոպական այս երկրի անունը նշել է հարցվածների 56%-ը ։ 2010-ականներին այս ցուցանիշը կազմում էր ընդամենը 5%, իսկ պատերազմից առաջ՝ 16%։
Երկրորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան (49%), իսկ Ուկրաինան երրորդն է (43%)։ Վերջին երեք տարվա ընթացքում Ուկրաինան որպես «թշնամի» ընկալողների թիվը աճել է 13%-ով, սակայն դեռևս չի հասել 2015-18 թթ. ցուցանիշին, երբ այդ թիվը հասնում էր 50%-ի։
Ովքեր են Ռուսաստանի «ամենամոտ դաշնակիցները»
Հարցման համաձայն, Ռուսաստանի գլխավոր «բարեկամներն» են՝
Բելառուսը (80%)
Չինաստանը (64%)
Ղազախստանը (36%)
Հնդկաստանը (32%),
Հյուսիսային Կորեան (30%), որը առաջին անգամ հայտնվել է «ամենամոտ դաշնակիցների» ցանկում՝ 10 անգամ ավելի բարձր ցուցանիշով, քան մինչ պատերազմը։

Բաց մի թողեք
Պուտինի անսպասելի հայտարարությունը Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մասին
Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա․ Լուսանկար
Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին