Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած և արդեն «12-օրյա պատերազմ» անունը ստացած ռազմական գործողությունները իրենց ռազմա-քաղաքական բարդ շերտերից ու դրանց առաջացրած հարցերից զատ, նաև թերևս հերթական «ռազմագիտության դասն» էին համաշխարհային ներկայիս շրջափուլում:
Թե որերորդ սերնդի պատերազմ կբոնորոշեն մասնագետները՝ իսրայել-իրանյան պատերազմը, և կամ՝ որևէ ինչ ուրիշ բնորոշում կտան, դեռ կտեսնենք, բայց ակնառու է, որ մեր աչքի առաջ փոխվում է ոչ միայն աշխարհակարգը, փոխվում է ոչ միայն ուժերի բալանսը, այլ փոխվում են նաև այդ ուժի կիրառման մեթոդները, պատերազմի ձևերը, տրամաբանությունը, մարտավարությունը, բազմաթիվ մեծ ու փոքր հիմնարար գործոններ ու հանգամանքներ:
Այդ տեսանկյունից, Իրանի դեմ պատերազմի, Իրանին հասցված հարվածների, Իրանի հասցրած պատասխանների հանգամանքը թերևս մանրամասն ուսումնասիրության ենթակա պետք է լինի Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմի համար: Խնդիրն այն չէ միայն, որ գործ ունենք շատ մեծ խաղադրույքով ռազմական բախման հետ, ոորը տեղի ունեցավ անմիջականորեն մեզ հարակից տարածքում:
Խնդիրն այն է նաև, որ այդ ամենը Հայաստանին մոտ է ոչ միայն աշխաչհագրորեն, այլ նաև ռազմա-քաղաքական միջավայրի իմաստով: Բավարար է նկատել, որ Իսրայելն Ադրբեջանի սերտ ռազմատեխնիկական և այսպես ասած մեթոդական դաշնակիցն է:
Հետևաբար, Իսրայելի մարտի վարման մեթոդները, ռազմական գործողությունների պլանավորման, մշակման, կազմակերպման և իրականացման մեթոդները մեծ հավանականությամբ տեղայնացվում են նաև Ադրբեջանում:
Հետևաբար, Իրանի դեմ Իսրայելի պատերազմական գործողությունները, ինչպես նաև դրանց հակազդելու, հարվածը ընդունելու, պատասխան հարվածները կազմակերպելու իրանյան փորձը Հայաստանի զինված ուժերի համար կարող է ունենալ ընդհուպ կենսական նշանակություն, հետևաբար պետք է արժանանա համարժեք ուսումնասիրության:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն
Ալիևը հանձնեց Նախիջևանը, Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել