Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում հանգստության վերականգնմանն ուղղված ջանքերին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր։
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հուլիսի 10-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Բաց մի թողեք
Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ
Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյանը հեգնում է
Գնում ենք հաղթելու. Մարիաննա Ղահրամանյան