Հուլիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դիատարին։
Իրավապահները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 46-ամյա Միսակ Խ.-ն է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ
Ռուսաստանը թարմացնում է իր միգրացիոն ռազմավարությունը․ ի՞նչ է սպասվում աշխատողներին