Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում կստորագրեն ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ միայն «մտադրության հուշագիր»։
Այս մասին հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին՝ նշելով, որ այդ նախաստորագրումն ուղղված է Թրամփին ապահովելու այն դիվանագիտական նվաճումը, որին նա ձգտում էր անցյալ ամսվանից
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանի ու Ալիեւի Վաշինգտոն հնարավոր այցի մասին տեղեկությունը տարածվել է երեկ։ Նախնական տվյալներով՝ ուրբաթ օրը Թրամփը կընդունի Փաշինյանին, ապա Ալիեւին, որին կհաջորդի եռակողմ հայտարարությունը։
Պաշտոնական Երեւանը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը։

Բաց մի թողեք
Բրյուսելը պետական սուբսիդիաների առատություն է առաջարկում Իրանի պատերազմի էներգետիկ ցնցման դեմ պայքարելու համար
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արագացնել ԵՄ ռազմական շարժունակությունը Խորհրդի հետ բախման ֆոնին
Վտանգավոր առաքելություն. Գերմանիան կարող է ականորսական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցը ապահովելու համար