ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում: Լինի ծնող, կին/ամուսին, ընկեր, ղեկավար… Այդպես ուղղակի չի լինում:
քպ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի վերոնշյալի որևէ նախաձեռնությանը:
Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատերից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը…
Ավելի պարզ թեմաներից. Լինի անարժեք Սնուփ Դոգի աննորմալ բյուջեով համերգ կազմակերպելը (ի դեպ, Արցախի՝ ամիսներ տևող բլոկադայի օրերին…), թե չկրթվածների կողմից մի ամբողջ ազգի «կրթելու» ծրագիր, ուղիղ եթերում խմբով մարդ ծեծող թաղապետ, պետական գումարների թալան (ԱՆԻՖ…)։
Կարելի է երկար շարունակել թվարկումը: Չկա անհամաձայնություն: Հարյուր տոկոսով համակարծիք են: Որոշեք ինքներդ, ի՞նչ է դա կոչվում»:

Բաց մի թողեք
Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից․ Ոսկանյան
Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը