Օգոստոսի 16-ին՝ շաբաթ՝ ժամը 10:00-ին, սիրով սպասում ենք Շողակաթ, Մարիամ, Սրբուհի, Տիրուհի, Երանուհի անունները կրողներին։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի օրհնության կարգ՝ տվյալ շաբաթվա տոնացույցում նշված սրբերի անունները կրող անձանց համար։
Ամեն շաբաթ օր՝ ժամը 10:00-ին, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգը՝ նպատակ ունենալով վերականգնել անվանակոչության տոնը նշելու գեղեցիկ ավանդույթը։
Օգոստոսի 11-17-ի տոնացույցը․
• Օգոստոսի 16- Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի
• Օգոստոսի 17- Վերափոխումն Սուրբ Աստվածածնի
«Օգոստոսի 16-ին՝ շաբաթ օրը՝ ժամը 10։00-ին, սպասում ենք ձեզ»,-նշվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին. Լուսանկար
«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. Լուսանկարներ
Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում. Կարեն Գևորգյան․ Լուսանկար