15/02/2026

Քիմ Քարդաշյանը բացառիկ արխիվային լուսանկար է հրապարակել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջենների հետ

Kim Kardashyan

Քիմ Քարդաշյանը իր երկրպագուների հետ կիսվել է արխիվային հուզիչ լուսանկարով։

Նա «Ինստագրամ»-ում հրապարակել է մի լուսանկար, որում մանուկ հասակում պատկերված է հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջենների հետ։

Լուսանկարում Քրիսը գրկել է Ռոբերտին, երկուսն էլ ժպտում են տեսախցիկին, իսկ նրանց կողքին կանգնած է փոքրիկ Քիմը։

Լուսանկարի տակ աստղը գրել է. «Հայրիկը, մայրիկը և ես»։

IMG_8711.jpeg (72 KB)