Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը կարող է անցկացվել Հունգարիայում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, Հունգարիան, իհարկե դիտարկվում է, որպես երկու երկրների առաջնորդների հնարավոր հանդիպման անցկացման վայր, սակայն Կրեմլը այդ տարբերակի հետ կապված դեռեւս իր համաձայնությունը չի տվել։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները կարող են հանդիպել առաջիկա երկու շաբաթների ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ եւ սկսել բանակցություններ՝ Պուտին-Զելենսկի հանդիպման անցկացման վերաբերյալ, որին պետք է հաջորդի արդեն Պուտին-Թրամփ-Զելենսկի եռակողմ հանդիպումը։

Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիեւ. Լուսանկար
Վճարել խաղի համար Բրյուսելում. Ինչպես լրատվամիջոցների միջոցառումները դարձան լոբբիստական նոր սահման
Լատվիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները խզելու ցանկության մասին. Լուսանկար