«Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Ուկրաինայի կարգավորման հարցում որոշակի ընդհանուր լեզու գտնվել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է այս հարցերը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, սակայն նա մերժել է դրանք»:
Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորի համար ակնհայտ էր, որ կան մի քանի սկզբունքներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պետք է ընդունվեն, այդ թվում՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, տարածքային հարցերի քննարկումը, Զելենսկին «ոչ» է ասել բոլորին», – ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի առաջնորդը նաև հրաժարվել է չեղարկել «ռուսաց լեզուն արգելող օրենսդրությունը»։
Ալյասկայում կայացած գագաթնաժողովում, ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը «ճկունություն» է ցուցաբերել Թրամփի որոշ առաջարկների վերաբերյալ։ Նա չի նշել, թե որոնք են դրանք։
Նախարարը կրկին հիշեցրել է նաև Զելենսկու ոչ լեգիտիմ լինելու մասին (ըստ Ռուսաստանի)։
«Ինչպե՞ս կարող ենք հանդիպել մի մարդու հետ, որը ձևանում է առաջնորդ», – հարցրել է նա՝ նկատի ունենալով այն փաստը, որ նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվել է անցյալ տարվա մայիսին, և ընտրություններ չեն եղել։
Բաց մի թողեք
Ուկրաինայի հարցով երկու շաբաթից կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ
Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ. Թրամփ
Զինված հարձակում Իրանում. սպանվել է 5 ոստիկան, կան վիրավորներ