Օգոստոսի 28-ին, ժամը 02։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել։
Փրկարարները վարորդին և երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Բաց մի թողեք
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ էր չափահաս դարձել
Մամիկոն Ասլանյան․ Փոփոխությունները գալիս են․ Տեսանյութ
ԵԱՏՄ-ում սպասո՞ւմ են արդյոք Ադրբեջանին