Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից.
Ողջույն, շատ սիրելի՛ արժանապատիվ հայեր։
Արդեն երկու ամսից ավել է, ինչ ես ու ևս 17 անձ կալանքի մեջ ենք մեր չկատարած հանցանքների համար։
Դատարանում տեսարանը շատ նման էր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերին, երբ քահանայապետերը փորձում էին գեթ մեկ զրպարտություն գտնել Հիսուսի դեմ, բայց ապարդյուն, որովհետև Հիսուսի դեմ տրված ցուցմունքները հակասում էին մեկը մյուսին։
Այսպես է այսօր նաև Հայաստանում։
Մեզ կալանավորել են, որպեսզի պատժեն, հալածեն, սակայն այսօր Հայաստանում իրականում մեզնից զատ հալածվում է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։
Մենք՝ 18 «Մեղադրյալներս» էլ քրիստոնյա ենք, իսկ քրիստոնյաները առաջին դարից սկսած մշտապես պատրաստ են հալածվելու ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար, այնպես որ, մենք հոժարությամբ ենք հանձն առել այս փորձությունը։
Այս փորձությունից է՛լ ավելի կոփված դուրս կգանք։
Եվ ինչպես իր կյանքի ընթացքում բազմաթիվ հալածանքներ կրած Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն է ասել․
Փառք Քեզ, Աստուած, Փառք Քեզ,
Յաղագս Ամենայնի, Տեր, Փառք Քեզ։
Լիդյա Մանթաշյան; Աբովյան ՔԿՀ

Բաց մի թողեք
Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան