Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ, ինչը 1007-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58-ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը:
Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ծնվածների թիվը եղել է 197 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 229-ի դիմաց:
Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 6388 ամուսնություն, ինչը 15.3 տոկոսով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակահատվածինը: Ամուսնալուծությունների թիվն ավելացել է, գրանցվել է 2352 ամուսնալուծություն նախորդ տարվա հունվար-հունիսի 2220–ի դիմաց:






Բաց մի թողեք
Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը
Տարոն Անդրեասյանի զոհվելու օրն է այսօր, նրա խիզախությունն անհնար է ուրանալ․ Լուսանկար
Հոկտեմբերի 28-ի աստղագուշակ․ Կա մեծ ռիսկ՝ թույլ տալու անհաջող սխալներ