Պրոդյուսեր Լեոնիդ Ձյունիկը նշել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովայի ռուսական բեմ վերադառնալու պայմանը։ Նրա խոսքերը մեջբերում է aif.ru-ն։
Ձյունիկը հիշեցրել է, որ ոչինչ չի խանգարում երգչուհուն վերադառնալ Ռուսաստան՝ նա պահպանել է Ռուսաստանի քաղաքացիությունը և ստանում է կենսաթոշակ։
Սակայն, ըստ պրոդյուսերի, 76-ամյա աստղի նոր համերգները հնարավոր են, եթե նա «ստանա ռուս ժողովրդի ներողամտությունը»։
«Եթե նա կկարողանա գլուխը խոնարհել, ապա ռուս ժողովուրդը շատ բարի է, կարեկից, պատրաստ է ընդունել և ներել ցանկացած մեկին։ Եթե նրանք տեսնեն, որ նրա զղջումն անկեղծ է, և որ նա շտապել է ամուսնու հետևից՝ առանց մտածելու, թե ինչ կլինի հետո…»,- նշել է նա։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո երգչուհի Ալլա Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ լքել է Ռուսաստանը և մեկնել Իսրայել։






Բաց մի թողեք
Հոգևորականներ, ովքեր «զբաղվել են քաղաքականությամբ»
Ի՞նչ կա այդտեղ․ քահանան ստրիպտիզ ակումբ գնալու մասին․ Լուսանկար
Շենացնող ու միավորող Սամվել Կարապետյան VS քանդող ու պառակտող Նիկոլ. ով ինչպես է սիրում հայրենիքը. Տեսանյութ