14/02/2026

Սպասվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանում. ԱԳՆ

Margara sahman

ՀՀ արտաքին գտործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի Ալիջանի սահմանային անցակետով։

321483