Երևանի քաղաքապետարանը շարունակում է գաղտնի ու բացահայտ ծառեր կտրել մայրաքաղաքում:
Մի ժամանակ ողջ փողոցի ծառերն էին հատում` «քաչալացնելով» ամբողջական փողոցներ և կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորությունից զրկելով երևանցիներին, հիմա ծածուկ ու հատուկենտ ծառեր են կտրում:
Այս հաստաբուն, խիտ սաղարթներով ծառը` Մաշտոցի պողոտայի վրա` Փակ շուկայից մի 200 մետր վերևի հատվածում, օրերս է հատվել: Ծառի հատումից թափված կտորտանքները դեռ չէին հավաքել:
Մայթի մի հսկա հատված դատարկ է` ծառերի միջև ընկածը տարածքը մեծացել է: Մի ծառ էլ բարբարոսները կտրեցին` իբր թե ծեր է, հին է, փոխարինում են մատղաշ տնկիներով, որոնք տարիներ անց նոր ծառ կոչվելու իրավունք կունենան:
Իրականում ու շատ հաճախ կենսունակ ծառերն են կտրում, մինչդեռ տարիներով չոր ծշառերը մնում են իբրև թե կանգուն, անգամ, պարզվում է, անձնագիր ունեն, փոխարենը վտանգ են սպառնում քաղաքացիների ու նրանց շարժական և անշարժ գույքերին։


Բաց մի թողեք
Ի՞նչ են հայտնաբերել Արաքսի սահմանապահ գոտիներում
Ի՞նչ է կաթուցիչով ծխում Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը․ Լուսանկարներ
Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը. Լուսանկար