Նիկոլ Փաշինյանը Չինաստանում հզոր բանակ տեսավ, Ճապոնիայում՝ փողոցային ծխարաններ, բայց նկատել է միայն ծխարանները և որոշել է Հայաստան բերել ծխարանների ավանդույթը։
Մարդ օտար երկրներում շատ բան է տեսնում, բայց նկատում է այն, ինչ արժեքավոր է համարում և տուն բերում է այն, ինչ արժեքավոր է համարում։
Սակայն Նիկոլ Փաշինյանը կարող էր Ճապոնիայում ևս մի արժեքավոր բան նկատել՝ խարակիրիի ավանդույթը։
Որովհետև քանի դեռ չես ընդունել խարակիրիի ավանդույթը, չես կարողանա ընդունել կամ ընդունելի դարձնել ծխարանների ավանդույթը։
Մի՞թե այս պարզ ճշմարտությունը հասկանալի չէ։
Եվ մի՞թե պարզ չէ, թե հայ ժողովուրդն ինչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանից՝ ծխարա՞ն, թե՞ խարակիրի։
Հակոբ Սողոմոնյան

Բաց մի թողեք
Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը