Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում:
Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:
Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է:
«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված՝ Սյունիքի ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվի ոչ թե Տավուշից, ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, այլ՝ Սյունիքից: Այս հարցին ևս ուղիղ չեն պատասխանել՝ դարձյալ շեշտելով, որ այս հարցը ևս քննարկման փուլում է:

Բաց մի թողեք
Իտալիան ցանկանում է, որ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքները պահպանեն վերահսկողությունը արտաքին քաղաքականության նկատմամբ
Ռումինիայի քաղաքական ճգնաժամում 6-ամսյա զինադադար է հաստատվում՝ նոր կառավարության ձևավորմամբ
AfD-ից Ալիս Վայդելը կներկայացնի ԵՄ-ի կրճատման ծրագիրը. Լուսանկար