ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը օրերս կալանավորվել է դեռևս 2023 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի գործով:
Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Ըստ իրավապահ համակարգից ստացած տեղեկությունների, նրան մեղադրում են ապօրինի կերպով հանք շահագործելու համար։
Նա, ի դեպ, նա անցնում է մեկ այլ քրեական գործով եւս, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի, քրգործը վերաբերում է ոչ սթափ վիճակում վրաերթ կատարելուն։ Կալանավորման հիմքը սակայն հանքի շահագործման մեղադրանքը չէ, այլ վրաերթը:
Հենց վրաերթի գործով է նախաքննական մարմինը միջնորդել կալանավորել Մուշեղյանին` «նոր հանցանք կատարելու» պատճառաբանությամբ։
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։


Բաց մի թողեք
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը