Կադաստրի կոմիտեն հերքել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեղեկություններն ու հրապարակումները:
«Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
ՆԳՆ-ից փոխանցել են, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Պարզվում են նաև Կադաստրի կոմիտեի պետի հնարավոր մասնակցության մասին լուրերը:
Կադաստրի կոմիտեն միաժամանակ հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը։
Կոմիտեն խնդրել է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։

Բաց մի թողեք
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար