Միացյալ Նահանգները, հնարավոր է, մեծ ազդեցություն չունի Իսրայելի քաղաքականության վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը եգիպտական MBC Masr հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինչպես գիտեք, տասնամյակներ շարունակ ամերիկյան ներքին քաղաքականության մեջ գոյություն ունի որոշակի իրականություն։ Այն վերաբերում է հարցին, թե ով ում է վերահսկում և ով ում է կառավարում։ Այլ կերպ ասած, վերջին իրադարձությունները (կապված տարածաշրջանում Իսրայելի գործողությունների հետ) ցույց են տվել, որ Միացյալ Նահանգները իրականում այնքան մեծ ազդեցություն չունի Իսրայելի քաղաքականության վրա, որքան նախկինում կարծում էին։ Թերևս հնարավոր է և հակառակ իրավիճակն է»,- ասել է նա։
Խոսելով տարածաշրջանում ճգնաժամերը լուծելու Թուրքիայի ջանքերի մասին՝ Ֆիդանը հիշեցրել է, որ «նախագահ (Ռեջեփ) Թայիփ Էրդողանը իր ժամանակի զգալի մասը նվիրում է այս հարցերին, հատկապես Գազայում ցեղասպանության դադարեցմանը, ինչպես նաև միջազգային դիվանագիտությանը»։
«Նա մշտական շփման մեջ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային առաջնորդների հետ։ Ամեն անգամ, երբ մենք (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի հետ քննարկում ենք այս հարցը, մենք անփոփոխ կերպով մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Գազայի խնդրի և Սիրիայում կայունության վրա»,- ասել է Ֆիդանը։

Բաց մի թողեք
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Զելենսկիի ինքնաթիռը Օսլո մեկնելիս «գրեթե խոցվել է» անօդաչու թռչող սարքի կողմից
Եվրոպան միևնույն է ստիպված կլինի գործ ունենալ քաոսային Ամերիկայի հետ
Կոստան ասում է, որ ԵՄ նոր հարկերը կկրճատեն երկրների Բրյուսելին կատարվող վճարումները