Եթե համայնքապետն իր տան շեմին սպանվում է, ապա դա նշանակում է, որ իրավապահ համակարգը մահացած է։
Պետությունը չի կարող արդարանալ։ Սա ոչ թե առանձին դեպք է, այլ համակարգի խոր փտածության և անգործության հետևանք։ Մենք բոլորս պետք է գիտակցենք․
Եթե պաշտոնյան պաշտպանված չէ, ապա քաղաքացին նույնպես անպաշտպան է։
Եթե հանցագործը կարող է այսպիսի քայլի դիմել առանց վախի եւ առանց ձերբակալվելու, ապա երկրում չկա արդարություն։
Եթե պետության ուժային կառույցները չեն կատարում իրենց գործը, ապա նրանք կորցրել են գոյության իրավունքը։
Պահանջում ենք հրաժարականներ բոլոր մակարդակներում՝ ոստիկանությունից մինչև քաղաքական պատասխանատուներ։
Ոչ մեկն իրավունք չունի շարունակել զբաղեցնել այն աթոռը, որի վրա նստած է, երբ ժողովուրդն անպաշտպան է։
Սա միայն սպանություն չէ․ սա ապացույց է, որ համակարգը փլվել է։ Ժողովուրդը չպետք է լռի։
Ալեքսանդրա Գաբայան


Բաց մի թողեք
Հայաստանի վարդագույն երազները կարող են բախվել դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ. Foreign Policy
ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մшհшպшրտ. Գեղամ Մանուկյան
Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը․ «ՀայաՔվե»