Թրամփի վարչակազմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է անում աջակցել Վաշինգտոնի՝ Գազայում պատերազմն ավարտելու ծրագրին՝ նախազգուշացնելով, որ հակամարտության երկարաձգումը կարող է խորացնել Իսրայելի միջազգային մեկուսացումը:
Այս մասին հաղորդում է Axios-ը։
Պորտալի տեղեկություններով՝ այդպիսի դիրքորոշում է հնչել Նյու Յորքում Նեթանյահուի և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ։
«Սպիտակ տունը Նեթանյահուին հասկացնում է, որ պատերազմը շարունակելն ավելի շատ կմեկուսացնի Իսրայելին, իսկ դրա դադարեցումը հակադարձ էֆեկտ կունենա»,- Axios-ին հայտնել է աղբյուրը։

Բաց մի թողեք
Իրանի վրա հարձակվելու դեպքում, ամբողջ տարածաշրջանը և դրա ենթակառուցվածքները կվերադարձնենք քարե դար
Մոսկվայի ռեստորաններից մեկում միջոցառման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, զոհեր ու վիրավորներ կան
Իրանն այս րոպեներին հարձակում է գործում Քուվեյթի վրա․ լարված է