Քիմ Քարդաշյանը մասնակցել է «The Tonight Show With Jimmy Fallon» հաղորդմանը, որտեղ հաղորդավարը հարցրել է, թե արդյոք նա հանդիպում է տղամարդկանց հետ։
44-ամյա ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ իր երեխաները շարունակում են «կազմել» մոր համար պոտենցիալ ընկերների ցուցակներ։ «Այո, նրանք դեռ դա անում են», – հաստատել է Քիմը, բայց հրաժարվել է անուններ բացահայտել։
Երբ Ջիմմին հարցրել է. «Դուք հանդիպո՞ւմ եք որևէ մեկի հետ», Քարդաշյանը կտրուկ և անկեղծորեն պատասխանել է. «Ոչ»։
Քանյե Ուեսթից նրա ամուսնալուծությունից անցել է չորս տարի։ Աստղը մեծացնում է չորս երեխա՝ Նորթին (12), Սեյնթին (9), Չիկագոյին (7) և Փսալմին (6)։
Քիմը նախկինում կապ է ունեցել կատակերգու Փիթ Դևիդսոնի և ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ։ Այս տարվա սկզբին «Քարդաշյանները» հաղորդման ժամանակ Քարդաշյանը ակնարկել էր, որ, ի վերջո, «գաղտնի սիրավեպ» ունի։ «Ես ասացի, որ ուզում եմ միայնակ լինել, բայց անկեղծ ասած, ստում էի։ Սերը և ուշադրությունը անկասկած իմ ոճն են»։
Ներքին աղբյուրները նախկինում հայտնել էին, որ Քարդաշյանը իսկապես նոր ընկեր է ունեցել 2024 թվականի վերջին, բայց փորձել է դա գաղտնի պահել։

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել