ԲՐԻԿՍ-ն, ըստ էության, ԱՄՆ-ի դեմ երկրների մի խմբավորում է, որ ստեղծվել է դոլարի դեմ հարձակման համար: Մենք ոչ ոքի թույլ չենք տա հարձակվել դոլարի դեմ:
Այս հայտարարությունը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արել է հուլիսի, 30-ին՝ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների համար պարզաբանելով, թե ինչու որոշ երկրներից ներմուծվող ապրանքների համար սահմանվում է լրացուցիչ տասը տոկոսի մաքսատուրք:
Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Վաշինգտոն է հրավիրել օգոստոսի 8- ին:
Արդյունքում կողմերը քաղաքական հայտարարություն են ընդունել, որի համաձայն Հայաստանի հարավում հաղորդուղիները կարող են բացվել կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ու իրավազորության սկզբունքների հիման վրա: Այդ նախագիծն ստացեկ է TRIPP կամ կարճ՝ «Թրամփի ուղի» անվանումը:
Եվ ահա օգոստոսյան համաձայնությունից ավելի քան երկու ամիս հետո Հայաստանում կազմակերպվում է «քաղաքական շնորհանդես» և ներկայացվում է «Հյուսիս-հարավ» երկաթուղու մի նախագիծ, որ, ըստ կազմակերպիչների, պետք է կառուցվի ԲՐԻԿՍ անդամ երկրների մասնակցությամբ կոնսորցիումի կողմից:
Ընդ որում, հիմնավորումն այն է, որ «Թրամփի ուղին» չի հավասարկշռում բոլոր ուժային կենտրոնների շահերը, կոնֆրոնտացիոն է, ուստի «Հյուսիս-հարավը» միայն կերաշխավորվի Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը:
Դժվար է պատկերացնել, թե այդ մասին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հանգամանալի զեկույց է հղել պետական դեպարտամենտին, վերջինս էլ անհապաղ զեկուցել է Սպիտակ տուն, բայց փաստ է, որ հոկտեմբերի 14-ին Դոնալդ Թրամփն Արգենտինայի նախագահ Միլեյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի «մասին այլևս ոչ ոք չի խոսում, բոլորը հեռացել են, հենց որ մենք զգուշացրել ենք հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին»:
Ասել, որ Հայաստանի հարավում Թրամփին և ԲՐԻԿՍ-ին հաշտեցնող երկաթուղային հանգույց տեղծելու նախագծի հեղինակները տեղյակ չեն այդ կառույցի նկատմամբ ԱՄՆ նախագահի գրեթե թշնամական վերաբերմունքին, կնշանակի թերագնահատել միջազգային օրակարգերից նրանց տեղեկացվածությանը, իսկ դա գործնականում այդպես չէ:
Եվ այստեղ է գլխավոր ինտրիգը. ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ, որ Միացյալ Նահանգների համար ապրիորի մերժելի է: Դոնակդ Թրամփը ԲՐԻԿՍ-ի իրավական գոյությունը չի ընդունում, ինչպե՞ս կարող է «նրա հետ ամուսնանալ»:
Բաց մի թողեք
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»
Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիք