ԱՄՆ-ում շուրջ 7 միլիոն մարդ մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ոչ արքաներին» շարժման կազմակերպիչները։
«Մոտ 7 միլիոն ամերիկացի հավաքվել է ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ մեկօրյա համազգային ցույցերից մեկի համար… ավելի քան 2700 քաղաքներում և շրջաններում», – հաղորդել է «Ոչ արքաներին» կազմակերպությունը։
ԱՄՆ իշխանությունները դեռևս պաշտոնական տվյալներ չեն հրապարակել բողոքի ցույցերի մասնակիցների թվի վերաբերյալ։
Կազմակերպիչների տվյալներով՝ շաբաթ օրվա բողոքի ցույցերին մասնակցել է երկու միլիոնով ավելի մարդ, քան հունիսին ցույցերի առաջին ալիքի ժամանակ։
«Ոչ արքաներին» կարգախոսով զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ բոլոր նահանգներում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաքում։ Սա բողոքի ցույցերի երկրորդ ալիքն է. առաջինը տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ ռազմական շքերթի և նախագահի 79-ամյակի օրը։
Նախորդ օրը Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով առաջիկա բողոքի ցույցերը, հայտարարել է, որ ինքը թագավոր չէ։







Բաց մի թողեք
Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը՝ վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև շաթդաունին
Շրջանառվում է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վերաբերյալ 2 նախնական վարկած
Մեղավոր չենք՝ արդարանում է Բաքուն․ Ինչու կործանվեց Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը