Գյումրիի քաղաքապետարանը վաղվանից գործադուլ է հայտարարում. հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
«Քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում, դրա իրավունքն ունի։ Իր քաղաքապետին, իր լիդերին չգիտեմ ինչու են տանում ձերբակալման, հետո կալանքի։ Չեմ հասկանում՝ էս ինչ է կատարվում»,- ասել է նա։
Փոխքաղաքապետը չի հավատում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը. «Ինչ ասես կարող են սարքել»,- ասել է նա։
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների։
«Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը»,- ասված է տարածած հայտարարության մեջ։






Բաց մի թողեք
Արձանագրել ենք 20 խախտում, որոնցից ընթացակարգային է եղել 9-ը. Իոաննիսյան
Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններն ավարտված են. սկսվում է ձայների հաշվարկը․ Տեսանյութեր
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին. Ալիև