Գյումրիի քաղաքապետարանը վաղվանից գործադուլ է հայտարարում. հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
«Քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում, դրա իրավունքն ունի։ Իր քաղաքապետին, իր լիդերին չգիտեմ ինչու են տանում ձերբակալման, հետո կալանքի։ Չեմ հասկանում՝ էս ինչ է կատարվում»,- ասել է նա։
Փոխքաղաքապետը չի հավատում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը. «Ինչ ասես կարող են սարքել»,- ասել է նա։
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների։
«Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը»,- ասված է տարածած հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին