Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում, կարծիք է հայտնել, որ ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հասել է ձախողման և գտնվում է իր գործունեության վերջնական փուլում։
Նրա խոսքով՝ իշխանության քայլերը, մասնավորապես եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունն ու կարգալույծ քահանայի մասնակցությամբ պատարագի շուրջ ստեղծված իրավիճակը, վկայում են իշխանության խուճապային վիճակի մասին։
Գալստյանի դիտարկմամբ՝ այս վարքագիծը բնորոշ է այն քաղաքական ուժին, որը կորցրել է վերահսկողությունը և գործում է ցայտնոտի պայմաններում։

Բաց մի թողեք
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Ի՞նչ ասել կուզի՝ իսկը մանկապարտեզ