Այս տարի ամանորյա տոնակատարություններին Երեւանի քաղաքապետարանը սկսել է պատրաստվել հոկտեմբերի 30-ից:
Հրապարակ թերթը գրել է․ Եթե նախորդ տարիներին գոնե մեկնարկը տալիս էին նոյեմբերի կեսերից, իսկ առաջներում՝ դեկտեմբերի սկզբից, ապա այժմ հասարակությանը կարեւոր հարցերից շեղելու, իբր ուրախ, տոնական մտքերով զբաղեցնելու համար արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները։
Երեւանի քաղաքապետարանից հարցին, թե քաղաքային իշխանությունը որքան գումար է նախատեսել ամանորյա ծախսերի համար, մեզ հետ զրույցում նշեցին՝ շուրջ 600 միլիոն դրամ: Նաեւ հայտնեցին, որ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք` նոր ճյուղերով, նոր լույսերով:
Նշեցին, որ 600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռեւս չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ 600 միլիոնը կարող է շատ աճել, եւ վերջնական թիվը պարզ կլինի մրցույթի ավարտից հետո:






Բաց մի թողեք
Պահանջում եմ՝ դատավորները խոստովանեն, որ չեն վախենում գործադիր իշխանությունից
Բերդ համայնքի ղեկավարն ինչու է դիմել իրավապահներին․ Լուսանկար
Փակ նիստում իր կողմից վերջերս ձեռք բերված թանկարժեք գույքի մասին են հարցրել ԱԱԾ տնօրենին