«Քաղաքացիական պայմանագրում» նախընտրական աժիոտաժին մինչ այս պահն անհաղորդ են իշխանական ֆրակցիայի անկուսակցական պատգամավորները։ Երեկվա դրությամբ պատգամավորության թեկնածության համար այս շրջանակից դեռ առաջադրումներ չէին եղել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ ասացին, որ Անդրանիկ Քոչարյանը, այդուհանդերձ, մոտ օրերս կառաջադրվի, փոխարենը պատգամավոր աշխատելու հավեսը կորցրել է Գագիկ Մելքոնյանը: Խաչատուր Սուքիասյանի մասով էլ ասում են` դեռ չի կողմնորոշվել, հավանաբար սպասում է վերեւների տրամադրվածությունը շոշափելուն։
Հիշեցնենք, որ անկուսակցականները, ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, պետք է վարչության որեւէ անդամի երաշխավորություն ունենան եւ, ի տարբերություն ՔՊ անդամների, գրանցվելու դեպքում 500 հազարի փոխարեն 1.5 միլիոն դրամ վճարեն ՔՊ բյուջե։

Բաց մի թողեք
Նախկին ՔՊ-ականը ոստիկանությանը հայտնել է, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար ու uպառնացել. Լուսանկար
Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են
ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում