«Երևանը անտեսել է էթիկայի նորմերը և առանց կողմերի համաձայնության հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային փաստաթղթերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Քանի որ նրանք արդեն հրապարակել են դրանք, մենք կարող ենք մեկնաբանել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց ընդունմանը և մշակմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանը, համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակի ընթացքում ռուսական կողմը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հասնելու համար, և «շատ բան է արվել»»,- ասել է դիվանագետը։
Ըստ Զախարովայի՝ հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ են ստեղծվել հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման և այնտեղ ապրող ժողովուրդների, այսինքն՝ տարածաշրջանի շահերը հաշվի առնելու համար։
«Դրան հասնելու համար անհրաժեշտ էր ռազմավարական տեսլական և քաղաքական կամք հակամարտող կողմերի կողմից։ Եվ միջնորդների, այս դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահների, խնդիրն էր օգնել Բաքվին և Երևանին լուծել հակամարտությունները, այլ ոչ թե այն վերածել անվերջ վեճի։ Այո, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ հնարավորություններ կային, և դրանք բաց են թողնվել, բայց դա մեր մեղքը չէ»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։






Բաց մի թողեք
Էրդողանը վարկանիշային երկու պարտություն է կրել
ԱՄՆ-ը դադարեցնում է միջնորդությունը, մեծացնում Ուկրաինայի նկատմամբ ճնշումը, որպեսզի բավարարի Պուտինի «ախորժակը»
Թուրք – ադրբեջանական կոալիցիան ընդդեմ ․․․