Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի էջից
Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեն Միհրան Հակոբյանի վրա ։
Ըստ Bolola թելեգրամյան ալիքի՝ Միհրան Հակոբյանը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ բացահայտել էր, որ ԱԱԾ տնօրեն Սիմոնյանը և գլխավոր դատախազ Վարդապետյանը սեռական կապի մեջ են։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ԱԱԾ տնօրենը, ենթադրաբար, որոշել է այն անպատիժ չթողնել։
Սիմոնյանը ամուսնացած է, և այդ գրառումը դարձել է իսկական ընտանեկան սկանդալի պատճառ:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են գերատեսչությունից։
«Հարձակումը, ըստ ամենայնի, ուղղակիորեն կապված է նրա ակտիվ դիրքորոշման և քննադատական հրապարակումների հետ։ Այո, այս իրավիճակի շահառուն կարող են լինել իշխանությունները կամ նրանց որոշ շրջանակներ»,— նշել է Մելիքյանը։
Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանը վերջերս կատարել է մի շարք կոշտ քննադատական գրառումներ, իսկ իրավապահ մարմինները այժմ ունեն արագ և մանրակրկիտ բացահայտման բոլոր հնարավորությունները։ Նա նշեց, որ արդեն մի քանի ոստիկաններ այցելել են Հակոբյանին։
«Թող իրենց աշխատանքը կատարեն, բացահայտեն, և բոլորս հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,— հավելեց նա։
Մելիքյանը ընդգծեց, որ Հակոբյանի առողջական վիճակը դեռ ուսումնասիրվում է․ դեմքի շրջանում առկա են տեսանելի վնասվածքներ։ Նրա տրամադրած տեղեկություններով՝ հարձակվողները առնվազն երեքն են եղել և եղել են դիմակավորված։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հակոբյանին մի քանի օր շարունակ հետևել են, Մելիքյանը նշեց, որ նման տեղեկություն ինքն էլ է ստացել, բայց այս պահին չի կարող հաստատել դրա ճշգրտությունը։







Բաց մի թողեք
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել