Բոլոր նրանք, ովքեր հիանում են Նիկոլ Փաշինյանով, նրան համարում են կայացած, լուրջ քաղաքական գործիչ, որն իր առջեւ նպատակներ է դնում եւ անպայման հասնում դրանց կատարմանը, հավանաբար մոռացել են, թե ինչքան խոստումներ ու նախաձեռնություններ է նա այս տարիներին առաջ քաշել, ապա մոռացել` անցել նորերին:
Չենք հասնի նրա ընդդիմադիր ժամանակները, երբ արագաչափերն ու տուգանքներն էր խոստանում վերացնել, Սաշիկի 50/50-ները հետ բերել կամ վարչապետ դառնալով՝ բացում էր ԱԺ-ի ու նախագահականի դարպասները, թե` ժողովուրդ, հիմա սա ձերն է, վայելեք: Կանդրադառնանք ավելի ուշ սկսած նախաձեռնություններին, արած հայտարարություններին, տված խոստումներին:
Ոչ ոք երեւի արդեն չի հիշում, որ 2019 թվականի մարտի 27-ին նա հայտարարել է. «Այսօր կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, եւ կասկած չունեմ, որ այն հաղթելու է նույնկերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը»:
Կամ՝ երբ 2020-ի ապրիլի 23-ին կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին` միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային. «Ժամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերներն ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդը կարձագանքի»:
Իսկ դրանից 4 տարի անց հայտարարում էր. «Աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ, պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձեւը»: 2020 թ. հոկտեմբերի 29-ին իր թվիթերյան էջում կոչ էր անում «ճանաչել Արցախի անկախությունը», գրում էր. «ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է»։
2024-ին էլ հայտարարում էր` սահմանազատում կլինի, մեզ պատկանող հողերը հետ կտան: Անգամ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը կիսատ թողեց:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»