ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի դեպք, որում ներգրավված են եղել «գիշերային թիթեռնիկներ»։
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սյուզի և Աննա անուններով ներկայացած երկու աղջիկներ Գործարանային մետրոյի մոտ իրենց կողմից վարած ավտոմեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ս․-ին և նրան հրավիրել են Բագրատունյաց պողոտայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։ Արդեն տեղում Սյուզիի և Աննայի հանդիպումը Անդրանիկի հետ տևել է մոտ 10 րոպե, որի ժամանակ նրանք Անդրանիկից հետքրքրվել են թե ինչքան գումար ունի և էս մեր միամիտ «Ձախորդ փանոս»-ը ասել է, որ իր մոտ կա 500 հազար դրամ։
Կարճ ժամանակում Սյուզին ու Աննան կարողացել են նրանից հափշտակել ողջ գումարը և դիմել փախուստի։Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Սյուզին 39-ամյա Սյուզաննա Հ․-ն է, իսկ Աննան՝ 40-ամյա Աննա Ս․-ն։






Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել
Հովիկ Աղազարյանի գործով նորություն կա, ինչ է սպասվում
Օտարերկրացիները Վերնիսաժի մոտ՝ ֆուտբոլային խաղից հետո, ջարդուփշուր են արել ամեն ինչ, 17 ձերբակալված կա