Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։
Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Նշվում է, որ երկրում շրջանառվում են գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, ինչպես նաև այլ շնչառական վարակներ՝ ռինովիրուս և բոկավիրուս։
Ընդհանուր դեպքերի շուրջ 80 տոկոսը գրանցվել է 0-18 տարեկանների շրջանում, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-14 տարեկան երեխաների խմբում։
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակչությանը պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, հիվանդության դեպքում մնալ տանը և չզբաղվել ինքնաբուժմամբ՝ հատկապես առանց բժշկի խորհրդի հակաբիոտիկներ չօգտագործել։

Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում