23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Նպատակն է, որպեսզի նրանք գիտակցեն սխալները և զղջումով, ապաշխարությամբ վերադառնան եկեղեցի

Լրագրողների հետ զրույցում Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը նշեց, որ նրանք՝ որպես եկեղեցականներ, անընդհատ հիշում են իրենց աղոթքներում եկեղեցու ուղուց դուրս եկած անձանց։

Նա ընդգծեց, որ նպատակն է, որպեսզի նրանք գիտակցեն սխալները և զղջումով, ապաշխարությամբ վերադառնան եկեղեցի. «Եթե որևէ մեկը չվերադառնա, այն որոշումները, որոնք կկայացվեն, արդար և շիտակ կլինեն»:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ընդգծեց, որ Հայոց Կաթողիկոսը հավատարմորեն իրականացնում է իրեն շնորհված աստվածային առաքելությունը։ Նա նշեց, որ վեհափառ Հայրապետը կանգուն է, անկաշկանդ և վառ եռանդով լի։

«Հայրապետը, հիշեցնեմ,  խոսք ուղղեց  կանոնազանցներին՝ իրեն հատուկ վեհությամբ նրանց հասցեին արտաբերելով «Սրբազան Հայրեր» դիմելաձևը: Եթե նրանք ունեին որևէ խնդիր, որևէ բողոք, որևէ անհանգստություն, շատ լավ գիտենալով եկեղեցու ժողովական կառույցներն ու հնարավորությունները, այդ հարթակներում կարող էին ներկայացնել»,- ասաց նա՝ խոսելով Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 բարձրաստիճան հոգևորականների մասին: