Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Միացյալ Թագավորությունը վերածել միջուկային նոր արձակման վայրի, իսկ մասնագետները գնահատում են, որ ծրագիրն ԱՄՆ-ին կարժենա 264 միլիոն դոլար, գրել է «Daily Mail»-ը՝ հղում անելով աղբյուրների։
Թրամփը նախատեսում է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի բազաները տեղակայել գյուղական վայրերում, քանդել առկա շենքերը, դրանց տեղում ստեղծել ռազմավարական օբյեկտներ: Այս վայրում նախատեսվում է տեղակայել առնվազն 200 ամերիկացի զինվոր:
Սա կարող է դիտվել որպես ամերիկյան միջուկային զենքի լիարժեք վերադարձ Մեծ Բրիտանիա, չնայած այն հանգամանքին, որ դրանք 17 տարի առաջ դուրս են բերվել նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: Ամերիկյան զենքը Մեծ Բրիտանիա կհասնի միայն մի քանի տարի անց, քանի որ բրիտանական բազան ներկայումս պիտանի չէ նման զենքեր տեղակայելու համար:

Բաց մի թողեք
Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է. Լուսանկար
Ճշմարտության եւ կեղծիքի սահմանին. Ալիս Վայդելի «հրահրված» խոսքն ու իրական քաղաքականությունը. Լուսանկար
ԱՄՆ զինվորականները ենթարկվել են պոլիգրաֆիկ թեստի՝ լրատվամիջոցներում արտահոսքերից հետո. NYT