Անհայտ անձը կրակ է բացել ադրբեջանցիների ուղղությամբ Մարնեուլիի ոսկերչական խանութում. Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը Մարնեուլիում տեղի ունեցած հրաձգության միջադեպի վերաբերյալ:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարնեուլիի շուկայում տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ։
Ի պատասխան 24News.ge լրատվական պորտալի հարցմանը՝ նախարարությունը հայտնել է, որ միջադեպի փաստով հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 19-109 հոդվածներով: Նշված հոդվածը վերաբերում է դիտավորյալ սպանության փորձի դեպքերին։
Նախարարությունը տեղեկություն չի տրամադրել այն մասին, թե արդյոք միջադեպի առնչությամբ կան ձերբակալված անձինք։
Հարկ է նշել, որ այսօր՝ ժամը 14:50-ի սահմաններում, անհայտ անձը մի քանի անգամ կրակ է բացել Մարնեուլիի շուկայում գտնվող ոսկերչական խանութներից մեկի վաճառողի և նրա որդու ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Միջադեպից հետո երկու տուժածներն էլ ականատեսների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու