Հունվարի 2-ին 59-ամյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Լենուղի գյուղի իր բնակության հասցեից գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Կարճ ժամանակ անց անց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մյասնիկյան գյուղում կանգնեցրել են հետախուզվող ավտոմեքենան։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը Լենուղի գյուղի 30-ամյա բնակիչ է։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։


Բաց մի թողեք
Ռոբերտ Քոչարյանը բժշկական հետազոտություններից հետո դատարան կներկայացվի
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է