Հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 04։26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ դիմակավորված և զինված անձինք Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում փորձել են գողանալ տերմինալը:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգով մեկնած Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել Ջրարբի և Ջանֆիդա գյուղերի բնակիչ 27-ամյա երկու երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինգ, ձեռնոցներ, դիմակներ և ատրճանակ։
«Պարզվել է, որ երիտասարդները գողության նպատակով Գայ գյուղ էին եկել «ԲԻԴ» մակնիշի մեքենայով: Որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհին հայտնաբերվել է: Արմավիր գյուղի բնակիչ 35-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում՝ դիմակ և ատրճանակ:
Ձերբակալված երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է