«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի Եւ ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է։ «Ժողովուրդ» օրաթերթին դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել, մեղադրյալները մեծ մասը իր պաշտպանական ճառը ասել է եւ հերթը Դավիթ Տոնոյանինն է եւ նա պատրաստվում է պաշտպանական ճառին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կարճ ժամանակ անց Դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։
Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ շուրջ 4 տարի եւ հասել է ավարտին»։

Բաց մի թողեք
Հին «բախման» նոր նրբերանգները
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ
Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը