ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։
TRIPP-ը, սակայն, միակ ուղղությունը չէ, որ լինելու է Վենսի ուշադրության կենտրոնում։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հնարավոր է նաեւ փաստաթուղթ ստորագրվի, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՆ-ին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։
Այս թեման արդեն մի քանի տարի է՝ շրջանառվում է իշխանության օրակարգում: Նման հայտ ներկայացրել է նաեւ Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել