Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։
Հայրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տունը վաճառում է պարտքերի պատճառով։ Տան մակերեսը 1000+ քմ է, իսկ հողամասի մակերեսը՝ 2300 քմ։ Այն գտնվում է Դավթաշեն, Ձոր 1-ում։
Հայրիկյանը տան և հողամասի համար 1,6 մլն դոլար գումար է ուզում։
Նշենք, որ նախկինում ևս Հայրիկյանը նման հայտարարություն տարածել էր, մասնավորապես 2021թ-ին արված մի գրառմամբ նա տունն ու հողը ցանկացել է վաճառել միայն հողի գնով, սակայն մինչ այժմ տունը չի վաճառվել։
Տեսանյությում Հայրիկյանը ցուցադրում է իր տունն ու հողամասը։

Բաց մի թողեք
Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի
Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա. Լուսանկար
Դաշտում ազդեցիկ դերակատար է հայտնվել, ով խառնել է բոլորի խաղաքարտերը