ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։
«Հրապարակ»․ թերթը գրում է. Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել մեզ հետ, անհեթեթ պատճառաբանություններ բերեց, թե, միեւնույն է, ինչ խոսի, մենք մեր ուզածն ենք գրելու: Ախալքալաքցի պատգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր, եւ չկարողացանք համոզել, որ մեր հարցերին պատասխանի։
Կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ, որ ընդամենը 64 ձայն է ստացել, մոտ հինգ րոպե հեռախոսով բացատրում էր, որ չի կարող խոսել, դրսում է` միջոցառման, թեեւ այդ ընթացքում կավարտեինք հարցուպատասխանը։
Առաջին 100-յակից դուրս մնացածների թվում են նաեւ պատգամավորներ Արմենուհի Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, որն Արարատ Միրզոյանի «թիկնապահն» է ՔՊ-ում, քանի որ ամուսինը Միրզոյանի աշխատողն է, Էմմա Պալյանը, Միքայել Թումասյանը, Հերիքնազ Տիգրանյանը, որը, ի դեպ, ԱԺ հանձնաժողովի նախագահ է, Գագիկ Մելքոնյանը, Էսթեր Այվազյանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը, Տիգրան Պարսիլյանը, Վանիկ Օհանյանը։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում