Երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, հերթական անգամ ապացուցեցին, որ մարզում օրինախախտ վարորդ չպետք է լինի ու անկախ այդ վարորդի զբաղեցրած դիրքից, վարած ավտոմեքենայի մակնիշից, եթե խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ապա ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ պարեկները ծառայության ընթացքում կանգնեցնում են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։
Պարեկները վարորդին ենթարկում են վարչական պատասխանատվության, ով լինում է ոչ սթափ վիճակում և զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։


Բաց մի թողեք
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
Եվս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը
Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ Տեսանյութ