29/05/2026

EU – Armenia

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում. Լուսանկար

Փարիզի՝ Բաստիլի օպերայի թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձները։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro պարբերականը։

Համաձայն հրապարակման, գործադուլի պատճառով հետաձգվել է «Սիրահարված Հերակլեսը» օպերան։ Սա արդեն հինգերորդ անգամն է, որ ներկայացում է չեղարկվում՝ վերջին երկու ամսվա ընթացքում։ Ավելի վաղ էլ՝ չեղարկվել են «Ռոմեո եւ Ջուլյետ» եւ «Սաթյագրախի» ներկայացումները։

Նշենք, որ օպերային ներկայացումների չեղարկումները լուրջ ֆինանսական հարված են հասցնում թագրոնին։ Օրական կտրվածքով՝ թատրոնը կորցնում է 500 հազար եվրո՝ ներկայացումների չեղարկման պարագայում։

Գործադուլը հայտարարվել է այն պատճառով, որ Արհմիությունը չի համաձայնել թատրոնի ղեկավարության եւ անձնակազմի միջեւ ստորագրման համար նախատեսված նոր աշխատանքային պայմանագրերի հետ։

Աշխատավարձների նոր համակարգը, ըստ Արհմիության, 500 աշխատակցի բարեկեցությանը լուրջ հարված է հասցրել։

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում