Այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է:
Եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Սրբազանն իր հայրական հոգատարությամբ ու հետևողականությամբ նեցուկ է եղել այն մեծ աշխատանքին, որն իրականացվել է մեծ սիրո, ջանքերի և անձնվեր աշխատանքի արդյունքում:
Եկեղեցու դռներն ամբողջությամբ հավատավոր զավակների առաջ կրկին բացելու մեծ իղձը մարմին դարձավ, Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ, եկեղեցու նվիրյալ և բարեպաշտ զավակ՝ Գրիգոր Մովսիսյանի և իր ընտանիքի անզնիվ բարերարությամբ:
Եվ այսօր, ազնիվ և անձնվեր մարդկանց ջանքերի ու նվիրումի շնորհիվ Աշտարակի հավատացյալները ունեն իրենց լուսավոր աղոթատեղին։ «Երանի՜ եկեղեցի շինողաց…»։

Բաց մի թողեք
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Պարզվում է, ՀՀ-ի՝ առավել կարևոր քաղաքական գործընկերներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, նոր միայն ԵՄ-ն. ՄՀԻ հարցման արդյունքները
Որ քաղաքական ուժը որքան ձայն կարող է ստանալ. Սիմոնյանը IRI ընկերության վերջին հարցումներով է կիսվել