Փետրվարի 27-ին Սևանավանքում տղամարդը պայթուցիկներ է շպրտել զբոսաշրջիկների խմբի ուղղությամբ։
Զբոսավարի դիտողությանն ի պատասխան ապտակել է վերջինիս, ապա խմբին են մոտեցել այթուցիկներ նետած տղամարդու ընկերները, ծեծել զբոսավարին, հավաքվել զբոսաշրջիկներին տեղափոխած մեքենայի մոտ, դանակ պտտել, քարեր նետել մեքենայի վրա։ Զբոսավարը զբոսաշրջիկների հետ կարողացել է հեռանալ տարածքից՝ ահազանգելով ոստիկանություն։
ՆԳ նախարարությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ ոստիկանության ծառայողներն օպերատիվ կերպով արձագանքել են քաղաքացու ահազանգին և նրանից ընդունել հաղորդում։ Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Դեպքի առթիվ կազմված նյութերը սահմանված կարգով փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անդրադառնալով հրապարակումներին, համաձայն որոնց ոստիկանների ներկայությամբ ևս խմբի վրա հարձակված քաղաքացիները շարունակել են իրենց գործողությունները, իսկ ոստիկաններն անհարգալից են խոսել զբոսավարի հետ, ՆԳՆ-ից տեղեկացրեցին, որ իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։
«ՀՀ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվել է ոստիկանության ծառայողների գործողությունների ծառայողական ուսումնասիրություն, որի արդյունքներով հակաիրավական որևէ արարքի առկայություն չի արձանագրվել», ասացին մեզ հետ զրույցում։

Բաց մի թողեք
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված. Տեսանյութ
Ինչո՞ւ են սպանել Մրգաշենի ատամնաբույժին. ի՞նչ վարկած են քննում իրավապահները