ՆԳՆ քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ վնասազերծվել է Արաբկիրում հանցագործությունը կատարողը:
Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ քրեական ոստիկանները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։
Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վնասազերծված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Ինչպես հայտնել էինք, մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում, կա վիրավոր։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Տեսանյութն՝ այստեղ

Բաց մի թողեք
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված. Տեսանյութ